Հուլիսի 20-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:57-ին, մարվել՝ 13:03-ին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Բյուրեղավան» համատիրության 3 աշխատակից, իսկ քաղաքապետարանից դեպքի դեպքի վայր է մեկնել 1 ջրատար:
Մասամբ այրվել է 20 դեկորատիվ ծառ և մոտ 15 հա բուսածածկույթ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։