fbpx
Հասարակություն

Պռոշյան գյուղում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրեր, վառելափայտ

Մայիսի 6-ին, ժամը 12:19-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Կենտրոնական փողոցում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում (մոտ 40 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:03-ին, մարվել՝ 13:53-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, վառելափայտ՝ 3 խմ և 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ