fbpx
Հասարակություն

Զարինջա, Ձիթհանքով և Սարակապ գյուղերի սահմանագծում այրվել է խոտածածկ տարածք ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 16։23-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարինջա գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զարինջա, Ձիթհանքով և Սարակապ գյուղերի սահմանագծում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:04-ին, մարվել՝ 21:50-ին: Այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ