Ա Սերիայի գլխավոր ռմբարկու, «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն խոսել է առաջնության վերսկսման մասին։
«Մեր հավակնությունները դեռ մեծ են, բայց ակնհայտ է, որ այս ամբողջ ժամանակ մենք չէինք մտածում ֆուտբոլի մասին:
Այժմ մենք պետք է պատրաստվենք մրցաշրջանը վերսկսելուն: Առջևում դեռ 12 խաղ կա:
Դա կարծես առաջնության սկիզբը լինի: Դժվար կլինի, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մարդիկ կրկին ժպտան»,- Իմոբիլեի խոսքերը փոխանցում է Sky Sport Italia-ն: