fbpx
Սպորտ

Այս համակարգն ամբողջովին աղբ է․ Իբրահիմովիչը՝ MLS-ում գործող կանոնակարգի մասին

«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը քննադատել է MLS-ում գործող կանոնակարգը:

«Կարծում եմ՝ այս համակարգն ամբողջովին աղբ է: Ինչպե՞ս կարող ես մենթալիտետ ձեռք բերել, եթե քեզ միայն փլեյ-օֆֆ դուրս գալն է պետք: Պետք է միայն հաղթես փլեյ-օֆֆն ու վերջ: Յուրաքանչյուր խաղում արդյունքը կարևոր է, բայց այստեղ, եթե սկզբում 7-րդ տեղն ես զբաղեցնում, դուրս ես գալիս փլեյ-օֆֆ, հետո հաղթում ես, ուրեմն չեմպիոն ես:

Խոսքը հաղթողի հոգեբանության մասին է: Այն ամեն օր պիտի լինի: Ինչպես ես մարզվում, ինչպես՝ խաղում»,- շվեդ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Նշենք, որ ԱՄՆ-ում կա երկու կոնֆերենցիա, որոնցից յուրաքանչյուրում խաղում է 12 թիմ: Յուրաքանչյուր կոնֆերենցիայի հանդիպումներից հետո 12 թիմերից առաջին 7-ը դուրս է գալիս փլեյ-օֆֆ, որտեղ դուրս մնալու համակարգով սկսվում է չեմպիոնական տիտղոսի համար պայքարը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ