Քաղաքականություն
16:20 09/03/2020

Այդ հարցի հասցեատերը մենք չենք․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի մասին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցելությանը։

«Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է անձը բացակայել երկրից, եթե ստորագրություն է եղել չհեռանալու մասին, ապա այդ հարցի հասցեատերը մենք չենք ու դրա պարզաբանումները հուսով եմ տրվել են համապատասխան քննություն իրականացնող մարմնի կողմից: Մնացածը հանդիպող կողմերի կամքի վրա է, մենք ոչ գործիքակազմ ունենք, ոչ էլ ցանկություն դրան միջամտելու համար», – ասաց նա:

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ իր հերթին նշեց․

«Ես Սերժ Սարգսյանին ցանկանում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ նա դրա հնարավորությունն ունի»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ