fbpx
Խորհրդարան

«Այս իշխանությունները կատարել են իրենց առաջնային առաքելությունը»,-Արարատ Միրզոյան

Լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի նորընիտիր նախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ասել է, որ ներկայիս իշխանությունները կատարել են իրենց առաջնային առաքելությունը և հաղթահարել են թիվ մեկ մարտահրավերը. ազատ, արդար և արժանապատիվ Հայաստանն արդեն վաղուց իրականություն է: Իսկ բարեփոխումների և անելիքների երկրորդ փուլը նոր-նոր պետք է իրականացնի:
«Տարիներ շարունակ Հայաստանում կար արդարության, իրավունքների, ազատության, իհարկե նաև սոցիալական և տնտեսական խնդիր: Եվ այս խնդիրն էր, որ հասունացրեց ու հնարավոր դարձրեց հեղափոխությունը: Այս իշխանությունները կատարել են իրենց առաջնային առաքելությունը և հաղթահարել են թիվ մեկ մարտահրավերը, այն է` ազատ և արդար, արժանապատիվ Հայաստանն արդեն վաղուց իրականություն է»,-ասել է Միրզոյանը:
Նա նաև նշել է նաև, որ կա բարեփոխումների և անելիքների երկրորդ փուլը, որը պիտի վերաբերի հիմնականում տնտեսությանը, սոցիալական ոլորտին: Միրզոյանը շեշտել է, որ այստեղ  իշխանությունը նոր-նոր պետք է սկսի լուրջ անելիքներ կյանքի կոչել` ռեֆորմներ իրականացնել: Նա շեշտեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ է, որ այս իշխանությունն ամբողջությամբ իշխանություն է, ունի մեծամասնություն օրենսդիրում և շուտով կձևավորի նաև արդեն կառավարություն: ԱԺ նախագահը չի կիսում  հոռետեսական գնահատականները ներկայիս իշխանության արդեն անցած ճանապարհի ու նոր փուլի վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ