Քաղաքականություն
13:15 22/05/2020

Այս լուսանկարը ցուցիչ և սիմվոլ է այս իշխանության բնույթի և էության. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է երեկ Արցախի նախագահի երդմնակալության արարողությունից հետո հրապարակաված խնջույքի լուսանկարներին:

«Արդեն շատ տարածված այս լուսանկարը ցուցիչ և սիմվոլ է այս իշխանության բնույթի և էության, որ արտահայտվում է մի քանի բառով.

Ստախոսություն,
Անպատասխանատվություն,
Նախկինների հետ ջերմ հարաբերություններ,
Նախկինի շարունակականություն,
Օրենքից վեր լինելու զգացողություն,
Արցախի առավել անջատում Երևանից,
Ժողովրդի վրա թքած ունենալու հանդգնություն և անաևգանք այսօրվա տնտեսական դժվարություններ կրողների նկատմամբ,
Առողջապահական ծայրահեղ անգրագիտություն,
Ընդհանուր կառավարման կանոնների ծայրահեղ անգրագիտություն …

Ժանտախտի ժամանակ խնջույքը հատուկ է այն տգետ և տմարդի ռեժիմներին, որոնք ինքնատապալվելու են, բայց դեռ չգիտեն այդ մասին և վայելում են ժողովրդին ծաղրելու իրենց վերջին բերկրանքը»,-գրել է նա:

Արդեն շատ տարածված այս լուսանկարը ցուցիչ և սիմվոլ է այս իշխանության բնույթի և էության, որ արտահայտվում է մի քանի…

Geplaatst door Hayk A. Martirosyan op Donderdag 21 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ