Ֆերարիի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է, որ գերմանացի մրցարշավորդ Սեբաստիան Ֆետելը այս մրցաշրջանի ավարտին կլքի թիմը:
Ֆետելի աշխատանքը Ֆերարիի հետ կշարունակվի մինչև տարեվերջ, և կողմերը չեն կարողացել համաձայնության գալ և երկարաձգել պայմանագիրը:
Ֆետելը 2015 թվականին Ռեդ Բուլից տեղափոխվեց Ֆերարի: Իտալական թիմի կազմում նա երկու անգամ դարձել է փոխչեմպիոն:
Ֆերարիում թափուր պաշտոնի համար հավակնորդների թվում լրատվամիջոցները նշում են Կառլոս Սայնցին և Դանիել Ռիկարդոին:
Աղբյուրը՝ sport.ru

