«Այս պահի դրությամբ Մնացականյան-Պոմպեո ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա», – ԱԳՆ մամուլի խոսնակ

Հրապարակող՝

«Այս պահի դրությամբ Մնացականյան-Պոմպեո ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա», – ԱԳՆ մամուլի խոսնակ

Ամենադիտվածներ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Զոհրաբ Մնացականյան-Մայք Պոմպեո հանդիպման նախապատրաստման մասին տեղեկություններին:

«Այս պահի դրությամբ Մնացականյան-Պոմպեո ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա: Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԳ նախարարի՝ իր գործընկերների հետ հանդիպումների նշանակման դեպքում հանրությունը, ըստ կարգի, տեղեկացվում է, և խնդրում եմ նմանօրինակ հարցերում հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա»,- SHANTNEWS.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարարը պատրաստվում է հանդիպել Պոմպեոյի հետ։

Ամենաթարմ