Առողջապահություն
12:32 30/03/2020

Այս պահին ծանր վիճակում են գտնվում 14 քաղաքացիններ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր` մարտի 30-ին կառավարության արտահերթ նիստում հայտնեց, որ մարտի 30-ին գրանցված 58 դեպքերից 25-ն ի սկզբանե եղել են կարանտինում, հատուկ  շփման վայրերում, այսինքն շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել, ինչը համաճարակաբանական տեսանկյունից շատ լավ է.

«31 հոգին, որոնց մեջ կա նաև բուժաշխատող, նորից այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել: Այսինքն շփված են եղել հաստատված դեպքի հետ: Եվ միայն երկուսն են, որ բերովի դեպքեր են արտերկրից, որոնց շփման շրջանակը պարզվում է»:

Նախարարը հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ. «Չեմ ուզում առաջ ընկնել դեպքերից, բայց կարող եմ ասել, որ ծայրահեղ ծանրը կդառնա ծանր, այսինքն բարելավում ունենք: Հնարավոր է ինկուբացիան դադարեցնենք, արհեստական շնչառության սարքն անջատենք, և նա սկսի ինքնուրույն շնչել:

Եվս երկու ծանր դեպք մտածում էինք, որ հնարավոր է կդառնան ծայրահեղ ծանր. մեր բժիշկների շնորհիվ կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ»,-ասաց նախարարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ