fbpx
Կառավարություն

Այս պահին ունենք 444 ծանր, 131՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ. Նախարար

Այսօր` հունիսի 18-ին, կառավարության նիստի ժամանկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ շատ մեծ կուտակումների կան մոտ հասցեների ու նույն փողոցում եղած դեպքերի։

«Մենք կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում մեծ հնարավորություն ունենք վերահսկել դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության պահումը, իսկ բակերում շատ դժվար է և չեմ պատկերացնում այլ գործիք, քանի մարդկանց գիտակցության վրա հենվելը։ Երբ նայում ենք զրուցարանում նարդի խաղացող մեր քաղաքացիներին, միայն դիմակն է, որ իրենց պաշտպանելու է միմյանց վարակելուց:

Անդրադառնալով թվերին Արսեն Թորոսյանն ասաց, որ առավոտյան դրությամբ 143 հոգի կարիք ունի հոսպիտալիզացիայի, որից 25-ը գտնվում են տանը. «Նրանցից 9-ը թեթև ծանրության են, բայց կարիք ունեն հոսպիտալիզացիայի, 16-ը՝ միջին ծանրության են։ Բարեբախտաբար, 80 և ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ, որոնք համարվում են ծանր, չունենք այս պահին տանը։

Սակայն, ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ նեղ մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում չի իրականացվում և կարիք ունեն տեղափոխման ուղղվածությամբ հիվանդանոցներ։ Այս թիվը օրվա ընթացքում տատանվում է, վերջին օրերին ունեցել ենք մինչև 200 կամ քիչ։ Բայց նվազելու միտում չկա»:

Արսեն Թորոսյանը խոսեց նաև մահճակալային տեղերի ավելացման մասին. «Մենք արդեն ունեն 263 ռեանիմացիոն մահճակալ ունենք, որ տրամադրած է միայն կորոնավիրուսին, երկու շաբաթ առաջ դրանք 200 էին, բայց, միևնույն է, ազատ տեղեր չկան։ Իրենք շատ արագ են ծանրաբեռնվում և մեր բժիշկները արագ փորձում են մի թեթև ծանրացող քաղաքացուն տանեն ռեանիմացիոն բաժանմունք, որպեսզի կանխարգելեն վատացումը։

Այս պահին ունեն 444 ծանր, 131՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, որից 39-ը՝ թոքերի արհեստաական օդափոխության սարքերի վրա են»,-ընդգծեց Թորոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ