fbpx
Կրթություն

Այս սեպտեմբերի 1-ին ՀՀ 8 մարզերի տարբեր համայքներում բացվել է 18 նոր նախակրթարան․ Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ է, քանի որ կարևոր է, թե երեխան ինչ միջավայրում է մեծանում։

Հետազոտություները ցույց են տվել, որ նախադպրոցական կրթություն ստացած երեխաները հետագայում ավելի հեշտությամբ են ադապտացվում կրթական միջավայրին և ավելի պատրաստ են ընկալել այն գիտելիքները, որոնք արդեն դպրոցական կրթության փուլում մատուցվում են իրենց։

Հարկ է նշել, որ նախադպրոցական կրթության փուլում շատ կարևոր նշանակություն ունի ուսումնական ծրագիրը․ այն պետք է լավագույնս ադապտացված լինի տվյալ տարիքային խմբին պատկանող երեխաների ունակություններին։

Այս սեպտեմբերի 1-ին հանրապետության 8 մարզերի տարբեր համայքներում բացվել է 18 նոր նախակրթարան: Մասնավորապես, այս ուսումնական տարվա մեկնարկին նոր նախկրթարաններ են հիմնվել Գեղարքունիքի մարզի հինգ, Շիրակի՝ չորս, Կոտայքի, Սյունիքի և Արմավիրի՝ երկուական, Տավուշի, Լոռու և Վայոց Ձորի մարզերի մեկական դպրոցներում:

Նախատեսվում է մինչև 2024 թ.-ն 3-6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնել 70%-ի` այժմյան 40%-ի փոխարեն»։

https://www.facebook.com/arayikharutyunyanpage/posts/2382341005386569?__xts__[0]=68.ARBi-EXuSBWBnFQ95VBKZRv1bpHwO5OG07MZE22r3ixjRTZOXUvDweXrJhcdVlnraFECYm_xm42589yam73NcJ-EBuzIcBqU5FLS7Z9GLzCFB3JuPdrymxaEkvyWkUXgELQHLJLPFSpcS1C3-uqFO6Mvx0agBJkRD3yud_Kh7X50y0GMGTMKIDtHlxX06pMUApHS8nFwjOpmyf1FO3tpTomJOO3E5h1x3X_8tRtASeTyjrbx7zOyO0_UeWPFfuDe1X7droF3BlLIAMzI3mHLReyM6fCtU6mCvB_lMsNOXQRZ0bAdMKJzCmlGtwqslfh4iXAQlOzBV5jSsS2Nw4EMBfCkCgyB&__tn__=-R

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ