Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Շիրակի մարզի 7-13 տարեկան դպրոցականների ամառային հանգիստը կկազմակերպվի Հանքավանի «Արագած» և «Հեքիաթային կիրճ» ճամբարներում: Այս տարի երեք հերթափոխով հանգստի կմեկնեն 570 երեխաներ: Այսօր առաջին հերթափոխով ճամբար են մեկնել 95 դպրոցականներ, նրանց ճանապարհել ու բովանդակալից հանգիստ է մաղթել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր ընդգրկվում են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաները: