fbpx
Սպորտ

Այս տղան երբեք չի կարող կենտրոնանալ մարզումների վրա. Կոլումբիայի հավաքականի նախկին բժիշկ

Էկտոր Ֆաբիո Կրուսը,ով Կոլումբիայի հավաքականի նախկին բժիշկն էր, քննադատել է թիմի լիդեր Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին:

«Այդ տղան երբեք չի կարողանա կենտրոնանալ մարզումների վրա: Այս ամառ նոր մրցաշրջանին պատրաստվելու փոխարեն՝ նա մազերի ու հոնքերի հարդարմամբ էր զբաղված: Ֆուտբոլիստը, որը տարեկան 7,5 մլն եվրո է աշխատում, չի կարող այդ ձևով անտեսել իր պատրաստվածությունը:

Մեծ ակումբները մեծ պայմանագրեր են կնքում այդպիսի խաղացողների հետ, հույսեր կապում նրանց պրոֆեսիոնալիզմի ու պատասխանատվության հետ: Այս տղան այդ ամենը չունի, նրա գլխի հետ մի բան այն չէ: Ուղղակի համեմատության համար. Ռոնալդուն մեկ շաբաթ արձակուրդում է եղել՝ ընտանիքի հետ հանգստանալով հունական կղզիներում: Արդեն մի քանի օր անց նրա հետ 15 հոգի էր աշխատում՝ պատրաստելով նոր մրցաշրջանին: Նա ամենապրոֆեսիոնալ տղան է, որ ես գիտեմ»,- Կրուսի խոսքերն է փոխանցում Futbol Red-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ