fbpx
Հասարակություն

Այսօր 1988-ի երկրաշարժի 31-րդ տարելիցն է

30 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, խոշորագույն աղետ տեղի ունեցավ Հայաստանում։ Տեղի ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

25 հազարից ավելի մարդ զոհվեց, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասնակի ավերվեց ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։

Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեց աշխարհի ավելի քան 113 պետություն և 7 միջազգային կազմակերպություն։ Տարբեր երկրներ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները և ավստրիացիները մեկական բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց, անգլիացիները՝ դպրոց և այլն:

1989-2000 թվականներին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին՝ աղետի գոտու բնակավայրերում շահագործման է հանձնվել 3,5 ﬕլիոն քառակուսի ﬔտր ընդհանուր մակերեսով բնակելի տուն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշել էր, որ աղետի գոտու առումով 2020թ. բյուջեն հեղափոխական է, որովհետև հաջորդ տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների գումար չի տրամադրվել, և մենք սրանով 2020թ. լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ