fbpx
Արցախ

Այսօր 2-րդ դիմումն եմ ներկայացնելու․ Բեգլարյանը՝ հրաժարական տալու մասին

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց իր հրաժարականի մասին։

Նա ասաց, որ ԱՀ նախագահից գործադիրում այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել։ Բեգլարյանի կարծիքով՝ ինքը ավելի օգտակար կլինի առկա ճգնաժամի հաղթահարման գործում, քան ՄԻՊ պաշտոնում։

Բեգլարյանն ասաց, որ, ըստ օրենքի՝ պաշտոնից ազատվելու համար պետք է կամ մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի ազատման դիմումը, կամ ներկայացների ևս մեկ դիմում։

Նա նշեց, որ այսօր երկրորդ դիմումն է ներկայացնելու, որից հետո Արցախի ԱԺ նախագահը արձանագրություն կկազմի, կհրապարակի, ու այդ պահից սկսած ինքը (Բեգլարյանը-Azat.tv) կհամարվի պաշտոնից ազատված։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ