fbpx
Աշխարհ

Այսօր ԱՄՆ անկախության օրն է

Այսօր՝ հուլիսի 4-ին, ԱՄՆ-ում նշում են Անկախության օրը, որը Միացյալ Նահանգների պետական ու ազգային տոներից մեկն է։

1776 թվականի հուլիսի 4-ին ընդունվել է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։

Անկախության օրը համարվում է ԱՄՆ-ի՝ որպես անկախ և ինքնիշխան երկրի ծննդյան օրը։

Այս օրը ԱՄՆ-ում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ՝ սկսած ռազմական շքերթներից՝ մինչև սպորտային խաղեր, պարահանդեսներ, համերգներ, քաղաքական ուղերձներ և այլն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ