fbpx
Զինված Ուժեր

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն է. նա կդառնար 22 տարեկան:

Մերօրյա հերոսը ծնվել է 1997 թ.-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Այս գյուղը Ապրիլյան պատերազմին տվել է երկու հերոս՝ Գագիկ Մելքոնյան ու Դավիթ Հայրապետյան: Դավիթը երեք ամիս է ծառայել Արցախում: Մարտակերտ եկել էր Արմավիրից, որտեղ մինչ ծառայությունը վեցամսյա զորավարժանքներ էր անցել: Ընտանիքի չորս զավակներից ամենակրտսերն էր:

2016թ.-ի ապրիլի 4-ին մղված թեժ մարտերի ընթացքում, անտեսելով հակառակորդի կողմից վարվող ինտենսիվ հրետանային կրակը, փորձել է տանկով կրակային բնագիծ զբաղեցնել, սակայն զոհվել է հակառակորդի ԱԹՍ-ի կողմից: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: Գրում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ