Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է. նա կդառնար 33 տարեկան:
Գեղամ Մկրտչյանը ծնվել է 1986թ.-ին, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Պարտադիր զինվորական ծառայությունից որոշ ժամանակ հետո անցել է պայմանագրային ծառայության Թալիշի N զորամասում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումում։
2016թվ.ապրիլին 2-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով` օգտագործելով ծանր զինտեխնիկա, օդուժ, մեծաքանակ կենդանի ուժ։
Գեղամը մարտական ընկերների հետ արիաբար կռվել է Թալիշի պաշտպանության ժամանակ։ Զոհվել է ապրիլի 3-ին՝ Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ։
30-ամյա պայմանագրային զիծառայողը զոհվել էր` այդպես էլ չիմանալով, որ հայր է դառնալու: Գեղամի կինը՝ Անուշը ևս զինծառայող է, ծանոթացել էին ծառայության ժամանակ:
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահների կողմից՝ «Արիություն» մեդալով: