fbpx
Հասարակություն

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ռուդիկ Մովսեսյանի ծննդյան օրն է

Հունիսի 11-ը Ապրիլյան պատերազմի հերոս Ռուդիկ Մովսեսյանի ծննդյան օրն է:

Ռուդիկ Մովսեսյանը ծնվել է Ստեփանակերտում 1976 թ.-ին: Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո մնացել է Պաշտպանության բանակում՝ որպես սպա: 22 տարի ծառայել է Զինված ուժերում, հետախույզ էր:

Մովսեսյանն արիաբար զոհվել է հակառակորդի անօդաչու սարքի պայթյունից առաջացած բեկորներից ստացած վնասվածքներից 2016 թվականի ապրիլի 4-ին: Մայոր Մովսեսյանը, նկատելով անօդաչու սարքը, ինտենսիվորեն կրակ է բացել, որի արդյունքում անօդաչուն փոխել է  իր ուղղությունը, այնուհետև հարվածել է պատին ու պայթել:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուդիկ Մովսեսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ