fbpx
Հասարակություն

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան:

Տիգրան Աբգարյանը ծնվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 2003-2011 թթ․ սովորել է Գյումրու №4 միջնակարգ դպրոցում։ 2011-2014 թթ․ սովորել է Գյումրու №1 արհեստագործական պետական ուսումնարանում՝ ստանալով խոհարարի մասնագիտություն։ 2015 թ․ հունվարի 12-ին զորակոչվել է բանակ։

Ծառայել է ՊՆ N զորամասում, ապա ՊԲ N զորամասում՝ որպես տանկային դասակի մեխանիկ-վարորդ։ Ծառայության ընթացքում արժանացել է ՀՀ ԶՈՒ «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների։

Զոհվել է 2016 թ. ապրիլի 3-ին՝ Ջաբրայիլում (Ջրական) հակառակորդի դեմ իրենց տանկով համառ պատերազմելիս՝ տանկի հրամանատար ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի և շարքային Վլադիմիր Ալիխանյանի հետ միասին։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։

Գրում է «Արցախպրես»-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ