fbpx
Զինված Ուժեր
19:40 22/01/2020

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վարդան Թադևոսյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վարդան Թադևոսյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վարդան Թադևոսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 30 տարեկան:

Վարդան Թադևոսյանը ծնվել է 1990 թվականին, Շիրակի մարզի Գետափ գյուղում: Դեռևս 1995 թվականից ընտանիքի հետ տեղափոխվել էր Արցախ: Ամուսնացած էր, ունի 2 դուստր։ 2011 թվականից սկսած Վարդանը պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Հադրութի շրջանի N զորամասերից մեկում։

2016 թվականի ապրիլին հակառակորդը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայկական կողմը համարժեք պատասխանել է հակառակորդի սադրանքներին։

Վարդանը զոհվել է ապրիլի 4-ին Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ: Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Արիություն» և ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով։

Գրում է «Արցախպրեսը»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ