fbpx
Առողջապահություն

Այսօր Առողջության համաշխարհային օրն է

Ապրիլի 7-ը նշվում է որպես Առողջության համաշխարհային օր, որի շրջանակում առողջապահության նախարարությունը, Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ են անում միավորել ջանքերն առողջ մոլորակ ունենալու և պաշտպանելու համար:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Յուրաքանչյուր տարի ավելի քան 13 միլիոն մահ` ողջ աշխարհում, այդ թվում՝ 1,4 միլիոնը՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում առաջանում է շրջակա միջավայրի այնպիսի գործոնների հետևանքով, որոնք հնարավոր է կանխարգելել:

Միայն օդի աղտոտվածության պատճառով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ամեն րոպե մեկ մարդ է մահանում։ Մարդկային ազդեցության հետևանքով կլիմայի փոփոխության աննախադեպ արագության և մարդու առողջության վրա կործանարար ազդեցության պայմաններում հաճախ ամենաշատը տուժում են ամենախոցելիները:

Վտանգավոր թափոնները, աղտոտված ջուրը, անբավարար սանիտարական պայմանները, ծխախոտը և արդյունաբերության վատ կառավարումը այն խնդիրներից մի քանիսն են միայն, որոնք սպառնալիք են ոչ միայն մարդկանց առողջության, այլև մեր օդի, ջրի և շրջակա էկոհամակարգերի համար: Մարդկանց, կենդանիներին և բույսերին տրվող հակաբիոտիկները և այլ հակամանրէային դեղերը մնում են շրջակա միջավայրում և մեր խմելու ջրում՝ ստեղծելով հակամանրէային դեղերի նկատմամբ դիմակայուն սուպերբակտերիաներ և դեղամիջոցների նկատմամբ դիմակայուն այլ օրգանիզմներ», – ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Ավելին կարող եք ընթերցել այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ