fbpx
Իրավական

Այսօր նշվում է Մարդու իրավունքների օրը

Դեկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը (Human Rights Day)։ Այն հաստատվել է 1950թ․ դեկտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում։

Ձմռան այս օրը որպես տոն ընտրվել է՝ ի պատիվ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, որը 48 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ ընդունվել է Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ընթացքում 1948 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում։

Բոլոր պետություններին և շահագրգիռ կազմակերպություններին առաջարկվել է ընդունել այդ օրը և համապատասխան միաջոցառումներ անցկացնել։

Տոնին մասնակցում են տարբեր համայնքային և կրոնական խմբեր, խորհրդարաններ, կառավարություններ և, իհարկե, ինքը Միավորված ազգերի կազմակերպությունը։ Յուրաքանչյուր տասը տարին մեկ ձեռնարկվում են քարոզարշավներ՝ նպաստելու Հռչակագրի և անմիջականորեն մարդու իրավունքների իրագործմանը։ 2007 թ. դեկտեմբերի 10-ին մեկնարկեց «Մարդկային արժանապատվություն և արդարություն բոլորիս համար» անունը կրող քարոզարշավը, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները։ Այն տևեց ուղիղ մեկ տարի՝ մինչև 60-րդ հոբելյանը։

Նշենք, որ յուրաքանչյուր 5 տարին մեկ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման տարելիցին, անցկացվում է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի մրցանակաբաշխության արարողություն։

Այն հիմնադրվել է 1966 թվականին՝ պարգևատրելու համար նրանց, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել մարդու իրավունքների խրախուսման և պաշտպանության գործում։ Մրցանակն առաջին անգամ հանձնվել է 1968թ․։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ