fbpx
Հասարակություն

Այսօր Բարության ինքնաբուխ դրսևորման օրն է

Փետրվարի 17-ը Բարության ինքնաբուխ դրսևորման օրն է (Random Acts of Kindness Day)։ Այն միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջերս իրականացրած նախաձեռնություններից մեկն է։ Այս մասին հաղորդում է Calend.ru-ն:

Տոնի պատմությունը սկիզբ է առնում ԱՄՆ-ից, սակայն այն այժմ ունի համաշխարհային նշանակություն և նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից և կրոնական համոզմունքներից:

Այս տոնն առավելապես հայտնի է Արևմտյան Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում, որտեղ այսօր բազմաթիվ քաղաքներում ավանդաբար անցկացվում են բարեգործական միջոցառումներ և մարաթոններ, որոնց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Տոնի կազմակերպիչների գլխավոր կոչը բոլորի նկատմամբ բարի լինելն է, և դա ոչ թե պարզապես բարության, այլ անսահման և անշահախնդիր բարության դրսևորումն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ