fbpx
Երևան

Այսօր Էրեբունի-Երևանի օրն է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սիրելի երևանցիներ,

Այս օրերին մեր ամբողջ ջանքը, մտքերն ու աղոթքները ուղղել ենք Արցախ: Թշնամու ահաբեկչական բանակների պարտադրած այս ահռելի պայքարում յուրաքանչյուրս մեր ոլորտում լծվել ենք Հայրենիքի պաշտպանության ու հաղթանակի սուրբ գործին: Վստահ եմ, որ մեր սերունդները, այս օրերի մասին հիշելիս, մեր տղաների սխրանքին ձոնված հերոսապատումների կողքին պատմելու են նաև միասնականության ու նվիրումի ոգու մասին, որ այս օրերին թևածում է մեզանում:

Այսօր Էրեբունի-Երևանի օրն է: Տոնական միջոցառումները, հասկանալի է, հետաձգվել են՝ քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին: Իսկ այսօր եկեք արձանագրենք, որ մենք, պահելով Արցախի սուրբ հողը, պահում ենք նաև Էրեբունի ամրոցի հազարամյա պատերը, պահում ենք Օպերան ու Ազգային պատկերասրահը, Սուրբ Սարգսի տաճարն ու Մատենադարանը:

Հաղթանակից հետո մենք կվերակառուցենք Արցախում բարբարոսի հարվածից տուժած մեր քաղաքները ու է՛լ ավելի կշենացնենք դրանք՝ հազարերորդ անգամ ապացուցելով, որ հայի հաստատակամությունն ու ապրելու կամքը անխորտակելի են: Եվ ես վստահ եմ, որ այսուհետև մեր օրացույցում միայն տոնական ամսաթվեր են ավելանալու: Ուրիշ հեռանկար չկա: Որովհետեւ մեր գործը արդար է, հաղթանակը՝ անխուսափելի:

Փա՜ռք հերոսներին, փա՜ռք միասնական հայությանը, կեցցե՜ հավերժական Հայաստանն ու Արցախ աշխարհը»:

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/672337156743256?__cft__%5B0%5D=AZU0ji74cXn5-OYI4iLaWkVVI-Yaw2crZsktebOkFaRuvHdj8Ut28fZapVkP_qBwe2-J_PXwO4j-HCAo10ys67ck5Bh_CTPOcBaj9nuXokLYpSrgk8zTqsBGEn3N79i9tY9xvnLDRsRPP2wqO3vvZ737X-0-BZubAPBkX73aGtuU1z28Rr07IpEa-Fbx3Abn3KQ&__tn__=%2CO*F

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ