fbpx
Սպորտ

Մեր խաղացողներն իսկապես լավ աշխատեցին. Կոնտե

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է 3։0 հաշվով հաղթանակը «Միլանի» նկատմամբ Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում։

Նա նշել է, որ դա հրաշալի հանդիպում էր:

«Չմոռանանք, որ ամենաբարձր մակարդակի դերբի էր։ Մեր խաղացողներն իսկապես լավ աշխատեցին։ Մենք շարունակում ենք զարգանալ այն ուղիով, որն ընտրել ենք 1,5 տարի առաջ։

Հոգեբանության տեսանկյունից ինձ ավելի շատ անհանգստացնում են «Ջենոայի» և «Պարմայի» հետ առաջիկա հանդիպումները։ Շատ բարդ կլինի։ Մենք պետք է ապացուցենք, որ իսկապես կատարել ենք որակական ցատկ և կարող ենք ամրապնդվել առաջին տեղում մինչև առաջնության ավարտը։

Մենք արդեն հաղթել ենք չեմպիոնական մրցավազքում անմիջական մրցակիցներին։ Այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ մենք հասել ենք լուրջ առաջընթացի»,-ասել է Կոնտեն:

Այս մասին տեղեկանում ենք Gazetta.it-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ