Սպորտ

Այսօր հայտնի կդառնա ՖԻՖԱ-ի վարկանիշով լավագույն ֆուտբոլիստի անունը

Այսօր երեկոյան Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի կունենա FIFA the Best մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Վիրջիլ վան Դեյկը, Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:

Բացի այդ, կհայտարարվի նաև լավագույն դարպասապահի անունը: Այս մրցանակի համար պայքարում են «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսսոնը, «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը , և «Բարսելոնան» ներկայացնող Մարկ-Անդրե տեր Շտեգենը:

Տարվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում են Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ