Իրավական

Այսօր անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակն է

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։

Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։

Հռչակագիրը նախանշում էր Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման ճանապարհները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ