fbpx
Մշակույթ

Այսօր Ջոնի Դեփի ծննդյան օրն է

Այսօր ամերիկացի ժամանակակից հայտնի դերասան, 50-ից ավելի ֆիլմերում նկարահանված Ջոնի Դեփի ծննդյան օրն է։ Դեփը դարձավ 59 տարեկան։

Դերասանը ծնվել է 1963 թվականի հունիսի 9-ին ԱՄՆ Կենտուկի նահանգի Օուէնսբորո քաղաքում։ Նրա հայրը՝ Ջոն Քրիստոֆեր Դեփ ավագը, աշխատում էր ճարտարագետ-շինարար, իսկ մայրը՝ Բեթթի Ստյու Պալմերը՝ մատուցողուհի։

Դեփը խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում։ Մոտ 46 տարբեր կինոմրցանակի դափնեկիր է, ներկայացված է եղել ևս 57-ի։

Ավելի հանրահայտ նա դարձել է Թիմ Բարթոնի ֆիլմերի և «Կարիբյան Ծովի Ծովահենները» ֆիլմում կատարած կապիտան Ջեք Ճնճղուկի դերի շնորհիվ։ 2012 թվականին նրան գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ վաստակող դերասան. նա վաստակել է 75 միլիոն ԱՄՆ դոլար մեկ տարում։

Դեփի մասնակցությամբ ֆիլմերը հավաքեցին ավելի քան 3 միլիարդ դոլար Ամերիկայի Միացյալ Նահանգներում և 7.6 միլիարդ դոլար համաշխարհային շուկայում։ Դերասանի առավել հաջող կոմերցիոն նախագծերից է Կարիբյան Ծովի Ծովահենները ֆիլմաշարքը (ավելի քան 3 միլիարդ դոլար ԱՄՆ-ում), Ալիսան հրաշքների աշխարհում (ավելի քան միլիարդ դոլար ԱՄՆ-ում), Չառլին և շոկոլադի գործարանը (ավելի քան 474 միլիոն դոլար ԱՄՆ-ում) և Զբոսաշրջիկ (278 միլիոն դոլար ԱՄՆ-ում)։

Անձնական կյանքը

1983 թվականին Ջոնին սկսել է հանդիպել նկարչուհի Լորի Էնն Էլիսոնի հետ, նրանք ամուսնացան նույն տարվա Սուրբ Ծննդյան նախօրեին։ Այդ ամուսնությունն ավարտվել է 1985 թվականին։

Ջոնի Դեփի հաջորդ կիրքը դարձավ դերասանուհի Ջենիֆեր Գրեյը: Նրանց հարաբերությունները սկսվել են 1989 թվականին։ Նրանց սիրո պատմության մասին քիչ բան է հայտնի, գուցե այն պատճառով, որ այն կարճ է տևել։

Վայնոնա Ռայդերի հետ Ջոնի Դեփը եղել է 1989-1993 թվականներին։ Հինգ ամիս նրանք ապրեցին միասին, հինգ ամիս անց Վայնոնայի մատնեմատին հայտնվեց մատանի։ Բայց նրանց հարաբերություններն ավարտվեցին մինչև ամուսնությունը։

1994-ին նա սկսեց հանդիպել բրիտանացի մոդել Քեյթ Մոսի հետ։

1998 թվականին Ջոնիի սերը դարձավ ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադին: Նրանք ունեցան երկու զավակ։ 2012 թվականի հունիսի 19-ին Ջոնի Դեփի հրապարակաղոսը արեց հայտարարություն, որ Դեփը և Պարադին ամուսնալուծվել են[9]: Վերջին տարիներին Դեփն ու Պարադին չէին ներկայանում հրապարակային միջոցառումներ միասին։ Ավելի ուշ երկու դերասաններն էլ հաստատեցին բաժանումը և հայտարարեցին, որ ընկերներ են մնացել։

Բաժանության պատճառը եղել էր Ջոնի Դեփի հարաբերությունները Էմբեր Հյորդի հետ։ 2014 թվականի հունվարին Ջոնին Էմբերին առաջարկություն արեց, և 2015 թվականի փետրվարի 3-ին նրանք ամուսնացան։ Սակայն նրանք, բաժանվել են 2017 թվականին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ