fbpx
Հասարակություն
15:40 04/10/2019

Այսօր ժպիտի համաշխարհային օրն է

1999 թվականից ի վեր, ամեն հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը, աշխարհը նշում է Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day)։ 1963 թվականին Մասաչուսեթսից նկարիչ Հարվի Բեյլը ստեղծեց այսօր արդեն բոլորիս այնքան ծանոթ ժպտացող դեղին դեմքը՝ «սմայլիկը» 🙂

Հարվին ոչ հայտնի մի արվեստագետ էր, որին մի ամերիկյան ապահովագրական ընկերություն առաջարկեց մի խորհրդանշան ստեղծել։ Հարվիի առաջարկած ժպտացող դեղին դեմքի՝ աշխարհում բոլորին հայտնի ու սիրելի «սմայլիկի» համար ընկերությունը վճարեց ընդամենը 45 դոլար՝ հավանաբար այն չափից ավելի պարզունակ ու մանկական մի բան համարելով։ Մինչդեռ, երբ ընկերությունը «սմայլիկով» կրծքանշաններ պատվիրեց իր աշխատակիցների համար, դրանք այնպիսի մեծ արձագանք գտան, որ արդեն մի քանի ամիս անց «սմայլիկը» սկսեց ապրել իր ինքնուրույն կյանքով՝ դառնալով բոլորի սիրելին ու օգնականը։ Իսկ ահա 1999 թվականին նկարչի նախաձեռնությամբ աշխարհում առաջին անգամ նշվեց Ժպիտի համաշխարհային օրը։

2001 թվականին Հարվին մահացավ, և ի պատիվ նրա ստեղծվեց Հարվի Բելի Ժպիտի համաշխարհային հիմնադրամը՝ հետևյալ կարգախոսով` «Բարի գործ արա, օգնիր գոնե, որ մի ժպիտ հայտնվի»։

Միանալով Ժպիտի համաշխարհային օրվա տրամադրությանը, ուզում ենք ընդգծել, որ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության ընթացքում մեզ ամենից շատ ոգևորվել են մարդկանց ժպիտները, որոնք մենք տեսել ենք, երբ աջակցել ենք լավ գաղափարների իրականացմանը։ Այդ ժպիտները մեզ ևս մեկ անգամ վստահություն են ներշնչել, որ բարի գործը երջանկություն, ուրախություն, հույս ու հավատ ներշնչելու բացառիկ ուժ ունի և որքան շատ վարակենք միմյանց այդ ուժով, այնքան ավելի մեծ ու կարևոր գործեր կիրականացնենք՝ ժպիտներ պարգևելով ավելու մեծ թվով մարդկանց։

Շնորհավոր Ժպիտի համաշխարհային օրը և շնորհակալություն հիմնադրամի կողքին կանգնած բոլոր այն անհատներին, կազմակերպություններին, որոնց բարի կամքի շնորհիվ է նաև, որ մենք կարողացել ենք պարգևել ժպիտներ։

1999 թվականից ի վեր, ամեն հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը, աշխարհը նշում է Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day)։…

Geplaatst door «Իմ քայլը» հիմնադրամ – My Step Foundation op Vrijdag 4 oktober 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ