fbpx
Աշխարհ

Այսօր մեզ համար ծանր և ցավալի օր է. Գախարիա

«Ժամանակակից Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար այսօր ծանր և ցավալի օր է, սերունդը նշանակություն չունի», — այս մասին Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշահամալիրում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ պատերազմը ելք չէ: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան:

«26 տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Սուխումին ընկավ: Իհարկե, այդ ժամանակից ի վեր մենք շատ բան ենք սովորել, հասկացել ենք, որ պատերազմը մեր ամենամեծ ողբերգությունն է: Սա այն հիմքն է, որի վրա մենք պետք է կառուցենք միասնական պետություն: Այնպես որ, մեզ համար, յուրաքանչյուր քաղաքացու համար, կարևոր է հասկանալ, որ պատերազմը լուծումը չէ: Աշխատանք, 24 ժամյա դժվարին աշխատանք, երկրի կառուցում, ժողովրդավարական ինստիտուտներ, ուժեղ Վրաստան, միասնական Վրաստան՝ սա է այն, ինչին մենք պետք է միասին ծառայենք»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Սուխումիի անկման 26 տարվա կապակցությամբ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, վարչապետ Գիորգի Գախարիան, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին և կառավարության այլ անդամներ ծաղկեպսակներ են դրել երկրի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշահամալիրում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ