fbpx
Սպորտ
15:10 14/02/2020

Այսօր մրցագորգ դուրս կգան ազատ ոճային 10 հայ ըմբիշներ

Այսօր մրցագորգ դուրս կգան ազատ ոճային 10 հայ ըմբիշներ

Հռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո մրցագորգերը մնացին տեղում: Նույն մարզադահլիճում, դարձյալ Հին աշխարհամասի առաջնության ծրագրով, իրենց հարաբերությունները կորոշեն ազատ ոճայինները:

Հայաստանից ասպարեզ կելնեն Միհրան Ջաբուրյանը / 57 կգ /, Արսեն Հարությունյանը / 61 կգ) /, Վոլոդյա Ֆրանգուլյանը / 65 կգ /, Գևորգ Մխեյանը / 70 կգ /, Հրայր Ալիխանյանը / 74 կգ /, Արման Ավագյանը / 79 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 86 կգ /, Մարզպետ Գալստյանը / 92 կգ /, Սարգիս Հովսեփյանը / 97 կգ / և Լևան Բերիանիձեն / 125 կգ /:

Այսօր ` փետրվարի 14-ին պայքարի կբռնվեն 57 կգ , 65 կգ ,70 կգ 79 կգ և 97 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ