fbpx
Հասարակություն
11:16 14/02/2020

Այսօր նշվում է Համակարգչի աշխատողի օրը

Այսօր նշվում է Համակարգչի աշխատողի օրը

Այսօր՝ փետրվարի 14-ին ոչ պաշտոնական, սակայն մասնագիտական շրջանակներում լայնորեն նշվում է Համակարգչային աշխատողի օրը։ Առաջին իսկապես աշխատող էլեկտրոնային ENIAC I (Electrical Numerical Integrator And Calculator) համակարգիչը գիտական աշխարհին և բոլոր շահագրգիռ մարդկանց ցուցադրվել է 1946թ․ հենց այս օրը։ Այս մասին տեղեկացնում է Calend-ը։

Հատկանշական է, որ առաջին հաշվող մեքենայի մշակման աշխատանքները ֆինանսավորել է ամերիկյան բանակը․ վերջինիս համակարգիչն անհրաժեշտ էր ռազմական հաշվարկներ, պլանավորումներ և ծրագրավորումներ անելու համար։ ENIAC I-ը աշխատել է մինչև 1955թ․ հոկտեմբերի 2-ը, ժամը 23։45, որից հետո այն քանդել են։

Իհարկե, եղել են նաև ավելի վաղ համակարգիչներ, սակայն դրանք բոլորը փորձնական տարբերակներ էին։ Սակայն ENIAC-ը գործնական խնդիրներով աշխատող առաջին իրական համակարգիչն էր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ