fbpx
Ժամանց

Այսօր նշվում է լուսանկարի համաշխարհային տոնը

Ամեն տարի օգոստոսի 19-ին նշվում է լուսանկարի համաշխարհային տոնը: Այն հիմնադրվել է 2009 թվականին ավստրալացի լուսանկարիչ Կորսկե Արայի նախաձեռնությամբ:

Տոնի ամսաթիվը ընտրվել է այն առիթով, որ 1839 թվականին այդ օրը լայն հանրությանը ներկայացվել էր լուսանկարի ստացման մեթոդը՝ դագերոտիպիան, որը համարվում է լուսանկարի նախատիպը: 

Հայտնագործության հեղինակը Լուի Ժակու Մանդե Դագերան է, որից արտոնագիրը գնել էր Ֆրանսիայի կառավարությունը: Նրա հայտնագործությունը  հայտարարել են, որպես «նվեր աշխարհի համար»: Նշենք,որ Դագերի հայտնագործությունը դարձել էր առաջին քայլը լուսանկարը հանրամատչելի տեխնոլոգիագիա դարձնելու ճանապարհին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ