fbpx
Աշխարհ

Այսօր Օդրի Հեփբերնը կդառնար 90 տարեկան

Այսօր դերասանուհի Օդրի Հեփբերնը կդառնար 90 տարեկան։

Մեծ աչքերը, գեղեցիկ կազմվածքը և հստակ ձայնը նրան իրական յուրօրինակ դերասանուհի դարձրին այն ժամանակ, երբ բոլոր սառնարաններին Մերլին Մոնրայի լուսանկարն էր։

Հեփբերնը կինոյում հայտնվել է 1948 թվականին` խաղալով մի շարք եվրոպական ֆիլմերում։ Իսկ 1953թ․ մեկնեց Հոլիվուդ  և նկարահանվեց «Ռոմանտիկ արձակուրդ» ֆիլմում` արքայադստեր դերում։ Այս կերպարի համար նա արժանացավ «Օսկարի»` հիմք դնելով իր աստղային կարիերայի համար։

Դերասանուհին զբաղվել է նաև բարեգործությամբ և հասարակական գործունեությամբ։ Նա եղել է ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի հատուկ դեսպան։

Օդրի Հեփբերնը մահացել է քաղցկեղից 64 տարեկան հասակում` 1993 թվականին։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ