Ժամանց

Այսօր քամու համաշխարհային օրն է

Հունիսի 15-ին նշվում է քամու համաշխարհային օրը:

Առաջին հայացքից անսովոր տոնի նախաձեռնողն են Քամու էներգետիկայի եվրոպական ասոցացիան ու Քամու էներգիայի հարցերով համաշխարհային խորհուրդը: Տոնի նպատակն է հասարակության (առաջին հերթին տարբեր երկրների էներգետիկ համալիրների ներկայացուցիչների) ուշադրությունը հրավիրել քամու էնեգետիկայի հսկայական ներուժին։

Փորձագետների կարծիքով՝ քամու էներգետիկայի զարգացումը կօգնի լուծել ոչ միայն էներգետիկ, այլև տնտեսական և բնապահպանական մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքը կհանգեցնի ահռելի գումարների կրճատման, որոնք ամեն տարի ներդրվում են էներգետիկայի մեջ: Արդյունքում՝ այդքան սրությամբ չի կանգնի հանածո վեռալանյութի սահմանափակ պաշարների խնդիրը, աշխարհը կկարողանա հաղթահարել կլիմայի գլոբալ փոփոխության ճգնաժամը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ