fbpx
Սպորտ

Եվրոպայի առաջնություն․ Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 4 մարզիկ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրն է: երեկ կայացավ առաջնության վիճակահանությունը:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնի Հայաստանի 4 ներկայացուցիչ: Ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ hավաքականի կազմում են նաև 51 կգ քաշային Արսինե Ծատուրյանը, 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ