fbpx
Զինված Ուժեր

Այսօր Ապրիլյանի հերոս Սեդրակ Ասրյանի ծննդյան օրն է

Սեդրակ Սերգեյի Ասրյանը ծնվել է Սյունիքի մարզի Դարբաս գյուղում՝ 1972 թվականի մայիսի 31-ին։

Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո սովորել է Սիսիանի պրոֆտեխուսումնարանում և Սիսիանի ավտոդպրոցում: Մասնակցել է Արցախյան ազատամարտին, 1994 թվականին Հորադիզի մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է և դարձել երկրորդ կարգի հաշմանդամ:

Պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով։

2016 թվականին՝ քառօրյա պատերազմի ժամանակ Սիսիանի կամավորական ջոկատի հետ մեկնել է առաջնագիծ: Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում Սեդրակը Սիսիանի կամավորականների խմբի մեջ էր և մահացել է անօդաչու սարքի պայթյունից։

Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ