fbpx
Սպորտ

Այսօր շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունիսի 17-ին շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Վարդանի Պետրոսյանի ծծնդյան օրն է։ Նա կդառնար 90 տարեկան։

Պետրոսյանը ծնվել է 1929 թվականին Թիֆլիսում։ Շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Արչիլ Էբրալիձեի գլխավորությամբ։

Նա միջազգային գրոսմայստեր էր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։

1962 թվականին հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թվականին և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

1966 թվականին Տիգրան Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկիին, բայց 1969 թվականին շախմատի աշխարհի առաջնության ժամանակ Պետրոսյանը պարտություն կրեց նույն Սպասկուց։

1984 թվականից շախմատիստի կենտրոնական տունը կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։

Հայ շախմատիստն իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար ստացել էր «Երկաթե Տիգրան» մականունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ