fbpx
Արցախ

Այսօր Արցախյան շարժման 33-ամյակն է

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է Արցախյան շարժման 33-ամյակը: Շարժման պատմական նշանակությունը վիթխարի է, որ հանգեց Հայաստանի անկախությանը, պետական ինստիտուտների հիմնադրմանը, Հայաստանը դարձրեց միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ և ամբողջացավ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով: Շարժումը միևնույն ժամանակ պայմանավորեց մեր պետության ու հասարակության քաղաքական էությունը՝ ապացուցելով, որ ի վիճակի ենք սեփական ճակատագիրը կերտել մեր իսկ ձեռքերով:

Թեպետ այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն, վստահ եմ, որ մեր պետության ու հասարակության քաղաքական ինքնության հիմքում ընկած Շարժման գաղափարները և սկզբունքներն ամենևին չեն սասանվել: Ավելին՝ այսօր խնդիր ունենք դրանք համապատասխանեցնել ժամանակակից մարտահրավերներին և առաջ ընթանալով՝ ամրացնել մեր պետությունն ու հասնել Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը:

Շնորհավորում եմ Արցախյան շարժման հիմնադիրներին, մասնակիցներին և մեզ բոլորիս այս հիշարժան տարեդարձի առթիվ՝ համոզված, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանը հավատարիմ է մնալու իր պետականության ակունքներին և չի շեղվելու Շարժման սահմանած իրավա-քաղաքական ու բարոյական նորմերից, սկզբունքներից և առաջնահերթություններից»:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2689113941393009?__cft__%5B0%5D=AZUsfndA3klAeRspJNtciyjmJ_vq-mZkN6kP19BYCV6hmOvJ-UuyaBxAX8clGFa2AVlQnuWVeLD9F3TaWSoLUcTVrc3jkOom9Z1JkPEjk2kcTbwPJjCVP3a6JiauOEbkBLXtEMwyHskj8BGj8-JyF6Vo&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ