fbpx
Առողջապահություն

Անցյալ տարի Հայաստանում տուբերկուլյոզի 650 նոր դեպք է գրանցվել. այսօր Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրն է

1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլյոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Սա ևս մեկ առիթ է խոսելու հիվանդության ազդեցության մասին, ինչպես առանձին անհատի առողջությանը, այնպես էլ հասարակությանը և տնտեսությանը հասցրած վնասների մասին:

Այսօր հայ-ամերիկյան համատեղ ծրագրի շրջանակներում Երևանի Հյուսիսային պողոտայում իրազեկման ակցիա է կազմակերպվել: Ակցիային մասնակցել են նաև ԱՆ ներկայացուցիչները, ովքեր որոշակի վիճակագրություն են ներկայացրել:

«Իհարկե, տուբերկուլյոզը բուժվող հիվանդություն է, և տուբերկուլյոզային ծառայությունն ամբողջովին անվճար է, ոչ մեկ չպետք է խուսափի հետազոտվելուց և բուժվելուց», – ասել է «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ 2018 թվականին Հայաստանում տուբերկուլյոզի 650 նոր դեպք է գրանցվել: Ամեն օր ստացիոնար բաժանմունքում բուժվում է 90 հիվանդ, որոնք ստացիոնար պայմաններում բուժում են ստանում մոտ մեկ ամիս, ապա բուժումը շարունակում ամբուլատոր օղակում՝ մինչև 6 ամիս, իսկ դեղակայուն դեպքերի դեպքում՝ մինչև 9 ամիս և ավելի:

Իրազեկող ակցիայի մասնակիցները նաև հիշեցրել են, որ, օրինակ, սովորական հազը չի կարող հանգեցնել տուբերկուլյոզի: Հիվանդությունը վարակիչ է և հեշտ բուժվում է սկզբնական փուլում հայտնաբերվելու դեպքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ