fbpx
Հասարակություն

Այսօր և վաղը Հայաստանի առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում

Սեպտեմբերի 4-5-ը Հայաստանի առանձին շրջաններում, 6-8-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում սեպտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ