fbpx
Առողջապահություն

Այսպիսի տեմպի դեպքում մեզ կրկին խիստ կարանտին է պետք լինելու․ Դավիթ Ֆիդանյան

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Համաճարակի առումով ակնհայտ է մեկ բան՝ տեմպը դեռևս չի կոտրվել և անգամ մոտալուտ նշույլները չեն երևում:

Այս համատեքստում արդյո՞ք ճիշտ չէ Հանրապետությունում ավելացնել թեստավորման կենտրոնները որպեսզի օրական կտրվածքով վարակակիրների վերաբերյալ ավելի հստակ պատկեր լինի: Մենք պետք է հստակ գոնե մոտավոր շրջանակը հասկանանք, առանձնացնենք նաև ռիսկային գոտիները, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ կերպով պայքարել համաճարակի դեմ:

Այսպիսի տեմպի պարագայում մեզ ինչ-որ մի պահի կրկին անգամ խիստ կարանտին է անհրաժեշտ լինելու, որպեսզի գոնե ինչ որ կերպ թեթևացվի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը: Շատերի դիտարկմամբ այդ անհրաժեշտությունը արդեն իսկ կա:

Ընդորում այս հարցում հապաղելը կարող է ծանր հետևանքների բերել, որովհետև որքան ուշ լինի կարանտինը այնքան այդ պահին ծանր իրավիճակից ելնելով հնարավոր է հնարավոր է ավելի երկար տևի»:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/3066702646712322

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ