fbpx
Հասարակություն

«Այստեղ հայ է ապրում»․ 1990 թվականի այս օրը Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«1990թ. Բաքու

Շինության պատի վրա փորագրված է «Այստեղ հայ է ապրում»:

30 տարի առաջ այս օրը՝ 1990թ. հունվարի 13-ին, Բաքվում խորհրդային Ադրբեջանի հանցագործ իշխանությունների հրահանգով սկսվեցին տեղի հայ բնաչկության ջարդերը: Շուրջ 6 օր տևած սպանդի արդյունքում հարյուրավոր հայեր սպանվեցին, իսկ հարյուր հազարները դարձան փախստական: ԽՍՀՄ իշխանությունը իր հանցավոր ոճին հավատարիմ՝ հունվարի 15-ին ԼՂԻՄ-ում մտցնում է արտակարգ դրություն, իսկ Բաքվում միայն հունվարի 19-ին, երբ այդտեղ այլևս հայ չէր մնացել…»։

https://www.facebook.com/photo.php?fbid=2749687921747131&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ