fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանական օդի բացումը մեր կողմի համար սխալ քայլ է․ ընդառաջ գնալը չեմ հասկանում․ Նարեկ Այվազյան

Azat TV-ի խմբագիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որում մասնավորապես ասվում է․

«Եթե Հայաստանի օդային տարածքի բացումը Ադրբեջանի համար միակողմանի է, և իրենից չի ենթադրում կոմունիկացիայի արգելաբացման շարունակականություն՝ ադրբեջանական օդի բացումը մեր կողմի համար, ապա սա սխալ քայլ է:

Ամեն դեպքում մինչ այսօր ՀՀ-ից Արցախ ու հակառակ թռիչքների մասին ոչինչ չենք լսել: Դեռ մի տեղ կարելի էր ընդունել փոխվստահություն ձևավորելու համար արված ժեստ, թեկուզ մեր կողմն է առաջին քայլն անում, բայց դրան պետք է հաջորդի իրենց կողմի բացումը:

Իրենց վարվեցողության նախադեպերը շատ են, բոլորը գիտենք: Ամենացայտունն ու ցավեցնողը ռազմագերիների չվերադարձնելն է, աճյունների օրեկան մեկ կամ երկու աճյուն հանձնելը մեր կողմին, Սյունիքի կնճռոտ ճանապարհների վերահսկողությունը և իրանական մեքենաներից տուրք վերցնելը, մեր քաղաքացիներին ահաբեկելը սահմանային լարվածություններով:

Իսկ թե որտեղից հայկական կողմին այդքան վստհություն, որ անվտանգության հաշվին, այն էլ այսքան օրինակներից հետո թշնամուն, հակառակորդին ընդառաջ են գնում առաջինը իրենք, դա չեմ հասկանում: Միգուցե այնքան են ճնշում, որ այլ տարբերակ ուղղակի չունեն, թե այլ խնդիր են լուծում:

Եվ որ ամենակարևորն է, ինչու՞ այդ մասին նախապես չեն հայտնել մեր ժողովրդին: Ինչու՞ ենք այլ աղբյուրներից իմանում, ինչու՞ ենք լիքը դաշտ նետված թեզեր վերլուծում, նոր, եթե ինչոր մեկը լայաղ անի նոր մի պաշտոնական երկտող իմանում:

Այս գործելաոճը տիպիկ նախկինական է, տիպիկ ռուսականի տակ, ինչպես, օրինակ, տվեցին Հայռուսգազարդի 20%-ը՝ իբր ժողովրդի չմուծած 300 միլիոն դոլար պարտքի դիմաց, ինչպես որ Զանգեզուրի ՊԿ-ի 60%-ը հայտնվեց ռուսական կազմակերպության ձեռքերում, այնինչ ասվում էր, որ կազգայնացվի, ոնց որ մյուս ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնվեցին՝ գույք պարտքի դիմաց, որոնց մասին իմացանք ոչ թե պաշտոնական, այլ անհասկանալի աղբյուրներից և իրադարձությունից հետո»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ