Այվազյանը ներկայացրեց Արցախի վերաբերյալ ԱԳՆ մոտեցումները

Հրապարակող՝

Ara Ayvazyan

Ամենադիտվածներ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում խոսեց պատերազմից հետո հայկական կողմի որդեգրած քաղաքականությանն ու մոտեցումներին։

Նա նշեց մոտեցումներ ենթադրող 5 կետ՝

1) ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված՝ Արցախի կարգավիճակի որոշում,

2) Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում,

3) Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա,

4) տեղահանված բնակչության անվտանգ ու արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր.

5) Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը։

Այվազյանը նշեց նաև, որ ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում, որ լուծվեն Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, որոնց շարքում է նաև Ադրբեջանում պատանդ պահվող հայ գերիների վերադարձը։

ԱԳ նախարարն անդրադարձ կատարեց նաև Հայոց ցեղասպանության հարցին, նշելով, որ դրա միջազգային ճանաչումը ՀՀ դիվանագիտության գերակայությունների շարքում է։

Ամենաթարմ