fbpx
Սպորտ

Ազար. Մոուրինյոն, Կոնտեն և Սարին ցանկանում են, որ ես 40-50 գոլ խփեմ

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, թե իրենից ինչպիսի արդյունավետություն են ակնկալում լոնդոնյան թիմում.

«Ես ընդհանրապես եսասեր չեմ: Այն, թե ինչպիսին եմ ես, կարող է լինել իմ թուլությունն ու խանգարել ինձ դառնալ մոլորակի լավագույն ֆուտբոլիստը:

Մոուրինյոն, Կոնտեն ու հիմա նաև Սարին, ցանկանում են, որ ես մրցաշրջանի ընթացքում 40-50 գոլ խփեմ, բայց կարո՞ղ եմ ես դա անել. ես վստահ չեմ:

Հնարավոր է` նրանք այլ կերպ են մտածում, բայց ես ինձ գիտեմ ու չեմ կարծում, որ կկարողանամ: Բայց կփորձեմ:
Ես սիրում եմ աստղ լինել, բայց սիրում եմ նաև փոխանցումներ կատարել թիմակիցներիս, որպեսզի նրանք գոլ խփեն: Սա վերաբերում է յուրաքանչյուրին: Իմ նպատակն է թիմին օգնել ինչ-որ տիտղոս նվաճել»,- բելգիացիու խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն:

ԶԼՄ-ների տեղեկություններով, Ազարն արդեն որոշել է տեղափոխվել «Ռեալ» ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Սպասվում է, որ 28-ամյա բելգիացին շուտով այդ մասին կհայտնի «Չելսիի» ղեկավարությանը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ