«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել ու դուրս մնացել շարքից:
Նշվում է, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը խաղադաշտ չի վերադառնա 4-ից 6 շաբաթ:
Ազարի համար այս վանասվածքը հերթականներից մեկն է, քանի որ նա բոլորովին վերջերս էր ապաքինվել ու դաշտ վերադարձել: «Էլչեի» դեմ խաղում նա 15 րոպե էր խաղացել:
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից: